Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաղաքապետարանը մոլորեցնում է

Քաղաքապետարանը մոլորեցնում է
20.07.2013 | 11:47

Երևանի քաղաքապետարանի տարածած հասարակական տրանսպորտի գնի հիմնավորումը կրում է մոլորեցնող բնույթ և ոչ մի կապ չունի իրականության հետ, այս մասին ասվում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հաղորդագրության մեջ։
Չքննարկելով հաղորդագրության մեջ ներկայացված ուռճացված ծախսերը՝ մեքենայի ամորտիզացիայի համար սահմանված 60 ամիսը՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում իրենց կողմից տարածված հաղորդագրության 16-րդ կետով տրված 5.850 ուղևորների փաստի վրա: Հիմնական մոլորեցումը հենց այստեղ է. ամսական 5.850 ուղևոր նշանակում է՝ օրական 195 ուղևոր: Նույն հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ միկրոավտոբուսն օրական կատարում է 6.5 շրջապտույտ (շրջապտույտը 32 կմ), իսկ սա նշանակում է, որ միկրոավտոբուսը շրջապտույտ կատարելիս տեղափոխում է (195/6.5) 30 ուղևոր, այսինքն՝ մոտավորապես 16 կմ ճանապարհ անցնելիս (օրինակ՝ Աջափնյակից Էրեբունի) տեղափոխում է ընդամենը 15 ուղևոր, այն դեպքում, երբ իրականում տեղափոխում է նվազագույնը 25-30 ուղևոր: 25 ուղևորի հետհաշվարկով ստացվում է օրական ոչ թե 195, այլ 325, իսկ ամսական ոչ թե 5.850, այլ 9.750 ուղևոր: Եվ անգամ այս ուռճացված ծախսերի պարագայում՝ 870.190 դրամ, հարաբերակցությունը 9.750 ուղևորների պարագայում չի գերազանցում 100 դրամը (կազմում է 83 դրամ՝ չհաշված շահույթը):
Կոչ ենք անում պատկան մարմիններին, քաղաքական և հասարակական միավորումներին շտապ ձեռնարկել նշված փաստերի և ստեղծված այս իրավիճակի լուծմանն ուղղված մեխանիզմների քննարկում:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ